“Շենգավիթ” բժշկական կենտրոն

“Շենգավիթ” բժշկական կենտրոն
http://www.mcshengavit.am/

“Շենգավիթ” բժշկական կենտրոնի պատմությունը
1983թ. հիմնադրվել է Երևանի թիվ 3 կլինիկական ծննդատունը։

Ներկայիս շենքը շահագործման է հանձնվել 1964թ.։ 2001թ. ծննդատունը վերակազմավորվել է “Շենգավիթ” բժշկական կենտրոնի, որի բոլոր բաժնետոմսերը պատկանում էին քաղաքապետարանին։
2002թ. արդեն բաժնետոմսերը դարձան կոլեկտիվի սեփականությունը, իսկ կենտրոնը վերածվեց բազմապրոֆիլ բժշկական-ախտորոշիչ հիմնարկության։

“Շենգավիթ” բժշկական կենտրոնը այս ոլորտի լավագույնների շարքում առաջնային տեղ գրավող մասնավոր կլինիկա է։

Հիմնադրման օրվանից սկսած` մեր հիմնարկությունում ծնվել է շուրջ 306 000 երեխա։

Ծառայություններ

Մեր մասնագետների մատուցած ծառայությունների ցանկը.
Ծննդօգնություն՝
•    ծննդի ընդունում և ծննդօգնություն բոլոր հայտնի միջոցներով,
•    ցավազրկում ծննդի ընդունման ժամանակ։
Վիրաբուժական (էնդոսկոպիկ) բուժում՝
•    աղեստամոքսային տրակտի հիվանդություններ,
•    Էնդոկրին հիվանդություններ,
•    ցանկացած տեսակի և տեղայնության ճողվածքների բուժում պլաստիկայի ժամանակակից մեթոդների և նյութերի կիրառմամբ,
•    ճարպակալում (բարիատրիկ վիրաբուժություն),
•    անոթների հիվանդություն,
•    կոսմետիկ արատներ (պլաստիկ և միկրովիրաբուժական),
•    տեսողական օրգանի հիվանդություններ (ակնաբուժական բոլոր վիրահատությունները),
•    քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ։
Գինեկելոգիական հիվանդությունների բուժում՝
•    վիրահատական (էնդոսկոպիկ),
•    կոնսերվատիվ։
Վերարտադրողական մանիպուլյացիաներ և միջամտություններ՝
•    Էքստրակորպորալ բեղմնավորում (ЭКО),
•    էքստրակորպորալ բեղմնավորում առանց հորմոնալ խթանիչների (բնական դաշտանային փուլում),
•    ICSI - սերմնաբջջի ներարկում ձվաբջջի մեջ,
•    դոնորական ձվաբջիջների կիրառում,
•    դոնորական սերմնահեղուկի կիրառում (բաժանմունքն ունի դոնորական սերմնահեղուկի մեծ պաշար),
•    տղամարդկանց անպտղության բարդ դեպքերում միկրոմանիպուլյացիաների կիրառում (սերմնաբջիջների միկրովիրահատական ասպիրացիա մակամորձիից),
•    փոխնակ մայրություն,
•    սերմնահեղուկի կրիոկոնսերվացում,
•    սաղմերի կրիոկոնսերվացում արդիական տեխնոլոգիաներով (վիտրիֆիկացում),
•    ամուսնու կամ դոնորի սերմնահեղուկով արհեստական բեղմնավորում,
•    անպտղության հանգեցնող հիվանդությունների բուժում, այդ թվում` հորմոնոլ և իմունային շեղումների, բորբոքային պրոցեսների և այլն,
•    էնդոկրին խանգարումների վերացում,
•    արգանդի միոմայի, էնդոմետրիոզի, ձվարանների պոլիկիստոզ ախտանիշի, ձվարանների գերսխթանման ախտանիշի կոնսերվատիվ բուժում,
•    հորմոնալ և ուլտրաձայնային մոնիտորինգով օվուլյացիայի խթանում,
•    տղամարդկանց անպտղության կոնսերվատիվ բուժում։
Ախտորոշում (ուլտրաձայնային ճառագայթմամբ, ռենտգենոլոգիական, մամոգրաֆիական, կարդիոլոգիական, կլինիկալաբորատոր, պաթոմորֆոլոգիական)։
Կանանց կոնսուլտացիա։
Բիոռեզոնանսային ախտորոշում և բուժում։
Ատամնաբուժություն (ողջ ծավալով)։
Ակնաբուժական։
Քիթ-կոկորդ-ականջաբանական։
Վնասվածքաբանական։

Կայացավ «Շենգավիթ» ԲԿ-ի «Տեսողության լազերային կորեկցիայի» կենտրոնի բացումը, որտեղ տեղադրվեցին էքսիմեր լազեր Mel 80 CRS-topoline - ZYOPTX միկրոկերատոմով, ակնաբուժական լազեր VISULAS YAG III։ «Շենգավիթ» ԲԿ-ում մարդու վերարտադրության բաժինը համալրվեց արտամարմնային բեղմնավորման համար Axio Observer D1 մանրադիտակով, քիթ-կոկորդ վիրաբուժության համար OPMI Movena վիրահատական մանրադիտակով, Colposcope 150 FC-ով։

Բոլոր նորությունները